Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Բարձրաշենի դպրոցի շինարարության հրապարակ

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել Արարատի մարզի Բարձրաշենի միջնակարգ դպրոց՝ ուսումնասիրելու դպրոցի կառուցման ծրագրի ընթացքը։ Շրջայցին մասնակցել են նաև կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, պատասխանատու ստորաբաժանման մասնագետներն ու կապալառուի ներկայացուցիչները։ Կոմիտեից հայտնում են, որ դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են, ընթանում են երեսապատման և ներքին հարդարման աշխատանքները։ Կոմիտեի նախագահը կապալառուի հետ քննարկել է աշխատանքների ծավալի, տեմպի վերաբերյալ հարցեր և հանձնարարել բոլոր ջանքերը կենտրոնացնել՝ շինարարությունը ժամանակին ավարտելու համար։ Բարձրաշենի նոր կառուցվող դպրոցը նախատեսված է 288 աշակերտի համար և ներառելու է նաև նախակրթարան։ Ունենալու է առանձին կաթսայատուն, մարզադաշտ, մարզահրապարակ և մարզադահլիճ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12948

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով