Հարավային Կորեան և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգությունը

Հարավային Կորեայի արտգործնախարար Չո Հյոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի անվտանգությունը։ Զրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս կոչ է արել Հարավային Կորեային աջակցել նեղուցի անվտանգության ապահովմանը։ Սեուլը դեռ չի որոշել՝ ռազմական ուժեր կուղարկի՞ Հորմուզի նեղուց, մինչդեռ Իրանը նախազգուշացրել է, որ Հարավային Կորեայի ռազմական մասնակցությունը կարող է «լուրջ հետևանքներ» ունենալ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13002

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով