«Բարսելոնան» առաջիկա շաբաթներին բանակցություններ կսկսի Ռաֆինյայի ներկայացուցիչների հետ՝ բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Ակումբը մտադիր է վերանայել և բարելավել Ռաֆինյայի գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Ակումբի սպորտային տնօրեն Դեկուն հաստատել է նոր համաձայնագրի շուրջ քննարկումների նախատեսվող մեկնարկը։ Ըստ տեղեկությունների՝ Ռաֆինյան երբեք մոտ չի եղել Սաուդյան Արաբիա տեղափոխությանը՝ չնայած ավելի վաղ տարածված լուրերին։



