ERNA գիտության փառատոնին և COP17-ին ընդառաջ կանցկացվի «Զրույցներ բնության հետ» միջոցառումը

Երևանում Սիրահարների այգում սեպտեմբերի 14-ին ժամը 18։30-ին տեղի կունենա «Զրույցներ բնության հետ» միջոցառումը: Հայաստանի գիտության ազգային ակադեմիայից հայտնում են, որ միջոցառումը կանցկացվի «Գիտական սրճարան» ձևաչափով՝ «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» նախագծի (ERNA) գիտության փառատոնին և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP 17) ընդառաջ։ Խոսնակներն են Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի լեռնային անտառագիտության լաբորատորիայի վարիչ Արեգ Կարապետյանը, նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալլա Ալեքսանյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի ասիստենտ և կենսաբազմազանության հետազոտող Արսեն Գասպարյանը։ Միջոցառումը կանցկացվի ERNA նախագծի շրջանակում՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և «ՈւրբանԼաբ» անկախ քաղաքային հետազոտական կազմակերպության, «Պողոսյան Պարտեզներ» նախագծի աջակցությամբ: ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Հայաստանում կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13018

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով