«Մասրիկ» գազավորված ըմպելիքների արտադրամասում հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել անհատ ձեռնարկատեր Արամ Առաքելյանին պատկանող «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում։ Ինչպես տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրամասում խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված՝ սննդամթերքի անվտանգության և հիգիենային ներկայացվող պահանջները։ Մասնավորապես, արտադրվել է վտանգավոր սննդամթերք։ Լաբորատոր փորձաքննության ներկայացված «Գազավորված ըմպելիք՝ նարնջի համով» արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) ցուցանիշով չի համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ «Գազավորված ըմպելիք՝ տանձի համով» և «Կոլայի համով գազավորված ըմպելիք» արտադրատեսակների նմուշները սահմանված պահանջներին չեն համապատասխանել ինչպես «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ), այնպես էլ «խմորասնկ/բորբոսասնկ (գումարային)» ցուցանիշներով։ Հայտնաբերված խախտումների հիմքով Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը։ Խախտումները վերացնելու համար տնտեսավարող սուբյեկտին սահմանվել է համապատասխան ժամկետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13018

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով