«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-ն

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում Արգիշտի փողոցում, «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Լևոն Բ․-ի վարած «Ford Fusion» մակնիշի և Երևանի բնակիչ 25-ամյա Ռազմիկ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13051

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով