ԱՄԷ-ի փրկարարները գտել են Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղներից հետո անհետ կորած 10 մարդու։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է ԱՄԷ-ի WAM լրատվական գործակալությունը։ «Փրկարարական խմբին հաջողվել է գտնել Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղներից հետո անհետ կորած տասը մարդու, ինչի արդյունքում որոնողական-փրկարարական խմբի կողմից իրականացվող գործողության սկզբից ի վեր հայտնաբերված անհետ կորածների ընդհանուր թիվը հասել է 18-ի», – հաղորդում է WAM-ը։ Գործակալության տվյալներով՝ որոնողական աշխատանքները շարունակվում են Ռասուվա շրջանում և Տրիշուլե գետի և հարակից տուժած տարածքների մոտակայքում։ Փրկարարներն օգտագործում են ժամանակակից սարքավորումներ և տեխնոլոգիաներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, օդային լուսանկարչություն և եռաչափ քարտեզագրում։



