Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13063

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով