Չինական ավտոհսկաների ճնշումը․ JLR-ը կրճատում է 4 հազար աշխատատեղ

Բրիտանական «Jaguar Land Rover» (JLR) ավտոարտադրողը հայտարարել է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում կրճատելու է շուրջ 4 հազար աշխատատեղ։ Ընկերությունում այժմ ամբողջ աշխարհում աշխատում է մոտ 43 հազար մարդ։ Կրճատումների միջոցով JLR-ը նախատեսում է խնայել 1,7 մլրդ ֆունտ ստերլինգ։ Ընկերությունը նշում է, որ որոշման պատճառներից են կիբերհարձակման հետևանքները, ԱՄՆ-ի մաքսատուրքերը և հատկապես Չինաստանի ավտոարտադրողների հետ աճող մրցակցությունը։ JLR-ի վաճառքները Չինաստանում զգալիորեն նվազել են։ Եթե 2017 թվականին ընկերությունն այնտեղ վաճառել էր 146 հազար ավտոմեքենա, ապա վերջին ֆինանսական տարում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 52,4 հազար։ Չինական արտադրողների, այդ թվում՝ «BYD»-ի և «Chery»-ի մրցակցությունն աճում է նաև Եվրոպայում։ «Chery»-ի «Jaecoo 7» ամենագնացը 2026 թվականի առաջին կիսամյակում Մեծ Բրիտանիայում վաճառքների ծավալով զբաղեցրել է երրորդ տեղը։ Այն ստացել է «Temu-ի Land Rover» մականունը՝ JLR-ի մեքենաներին արտաքին նմանության և ավելի ցածր գնի պատճառով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13056

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով