Օր առաջ պետք է ձեռնամուխ լինենք արտահանման գործակալության ստեղծամանը

Հայաստանի տնտեսության առաջ այսօր դրված է ոչ միայն աճի, այլև տնտեսական ինքնուրույնության հարցը։ Տարիներ շարունակ մեր տնտեսական մոդելը կառուցվել է ռուսական շուկայի, էժան գազի, դրամական փոխանցումների և ԵԱՏՄ ազատ առևտրի առավելությունների վրա։ Հիմա այդ նույն կապերից մի քանիսը կարող են վերածվել քաղաքական ճնշման լծակների։ Ռուսական սահմանափակումներից հետո Հայաստանը նոր շուկաներ է փնտրում, բայց մի քանի հարյուր տոննա միրգ կամ ձուկ այլ ուղղությամբ ուղարկելը դեռ արտահանման դիվերսիֆիկացիա չէ։ Վաղը խնդիրը դառնալու է գազը, հետևանքները չափվելու են հարյուրավոր միլիոնավոր դոլարներով։ Մյուս կողմից՝ Հայաստանի շուրջ կարող է փոխվել ամբողջ տնտեսական աշխարհագրությունը․ բաց սահմաններ, վերականգնվող երկաթուղիներ, Թուրքիա և Ադրբեջան, Սև ծով և Եվրոպա, Պարսից ծոց և Կենտրոնական Ասիա։ Բայց ճանապարհ ունենալը դեռ տնտեսական հանգույց դառնալ չէ։ Ուստի գլխավոր հարցն այսօր սա է․ կարո՞ղ է Հայաստանը աշխարհաքաղաքական նոր ընտրությունը վերածել աշխարհատնտեսական նոր մոդելի՝ ռուսական կախվածությունը փոխարինելով ոչ թե մեկ այլ կախվածությամբ, այլ շուկաների, էներգիայի, կապիտալի և հաղորդակցությունների իրական բազմազանությամբ։ Զրուցել ենք տնտեսագետ, ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13102

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով