Մեկնարկել է մանկական բնապահպանական արշավների ծրագիր

COP17-ին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից մեկնարկել է մանկական բնապահպանական արշավների ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Ծրագրի շրջանակում իրականացվում է 5 արշավ՝ տարբեր ուղղություններով, որոնց ընթացքում երեխաների համար բնության ճանաչումն ու բնապահպանական կրթությունը կզուգակցվեն գործնական առաջադրանքների, թիմային աշխատանքների և խաղերի միջոցով։ Նախաձեռնության նպատակն է երեխաներին հնարավորություն տալ ոչ միայն ձեռք բերել բնապահպանական գիտելիքներ, այլև սովորել գործելով՝ ձևավորելով բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունք և մասնակցության մշակույթ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13103

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով