Թաիլանդում վանականը ձերբակալվել է նվիրատվությունները յուրացնելու կասկածանքով

Թաիլանդում բուդդայական վանական է ձերբակալվել՝ 2,8 միլիոն դոլարի նվիրատվություններ յուրացնելու և վանական կանոնները խախտելու կասկածանքով։ Նա եղել է երկրի ամենահին գործող տաճարներից մեկի վանահայրը։ Ոստիկանության տվյալներով՝ վանականը նվիրատվություններից ստացված գումարի և այլ արժեքավոր իրերի մի մասը փոխանցել է իրեն մտերիմ կնոջը։ Խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել են նաև տեսագրություններ, որոնցում վանականը սեռական հարաբերություն է ունենում իր օգնականի հետ՝ տաճարի տարածքում։ Բուդդայական վանականների համար սեռական հարաբերությունները համարվում են վանական կարգապահության ամենածանր խախտումներից մեկը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13108

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով