Ռոբոտ-ոստիկանները սկսել են պարեկություն իրականացնել Չինաստանի քաղաքներից մեկում

Չինաստանի Շենժեն քաղաքի Բանթյան շրջանում գործարկվել է ռոբոտացված ոստիկանական կետ, որտեղ ծառայություն են իրականացնում մարդանման ռոբոտներ, ռոբոտ-շներ, անօդաչու թռչող սարքեր և անօդաչու պարեկային մեքենաներ։ Ռոբոտները կարող են ինքնուրույն պարեկություն իրականացնել, հայտնաբերել կասկածելի վարքագիծ, մասնակցել անհետ կորած մարդկանց որոնմանը, ընդունել ահազանգեր և արձագանքել արտակարգ իրավիճակներին։ Ներկայում ռոբոտները աշխատում են ոստիկանների հետ համատեղ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13110

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով