Իրանը հերքել է Նաթանզի մերձակա լեռներում միջուկային նախագծի հետ կապված աշխատանքների անցկացումը

Իրանը հերքել է Քոլանգ լեռան շրջանում միջուկային նախագծի հետ կապված որևէ աշխատանք անցկացնելու վերաբերյալ ԱՄՆ-ի տեղեկատվությունը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Քոլանգ լեռան վերաբերյալ պնդումներն ընդամենը մեդիաարշավ են, որոնք որևէ հիմք չունեն», – սեպտեմբերի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ լեռներում ենթադրյալ միջուկային օբյեկտների առկայության մասին հաղորդագրություններն ամերիկյան լրատվական և հոգեբանական պատերազմի մի մասն են։ Բաղային նշել է, որ Թեհրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տրամադրել է անհրաժեշտ ողջ տեղեկությունն այդ շրջանում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Թրամփը քանիցս սպառնացել է հարված հասցնել այդ լեռանը, որովհետև Թեհրանն, իբր, այնտեղ միջուկային նախագծի շրջանակներում աշխատանքներ է անցկացնում։ Քոլանգ լեռը գտնվում է Նաթանզ քաղաքից ոչ հեռու, որտեղ տեղակայված է Իրանի հիմնական միջուկային օբյեկտներից մեկը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13246

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով