Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք Լճաշեն գյուղի տարածքում իրականացնում են ապօրինի հանքարդյունահանում։ Տեղեկությունը ստուգելիս պարզվել է, որ տևական ժամանակ, առանց հատուկ թույլտվության, համայնքապետարանից վարձակալած հողատարածքում իրականացվել է ձեռնարկատիրական գործունեություն՝ արդյունահանած զանգվածը հատուկ սարքերով տեսակավորել և օգտագործել են իրենց ընկերության շինարարական աշխատանքների ընթացքում։ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, երեք անձ ձերբակալվել է։ Ըստ նախնական տվյալների՝ ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը և շրջակա միջավայրին պատճառվել է խոշոր չափերի վնաս։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13255

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով