Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»․ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել

Սեպտեմբերի 13-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խաչարձանի անտառպետության 3-րդ պահաբաժնի տարածքում ծառայողները հայտնաբերել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա՝ շուրջ 1,5 խմ կաղնի տեսակի փայտանյութով բեռնված։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոպարեկային ծառայությունից: Ավտոմեքենայի վարորդ Հ.Ղ.-ն փայտանյութի օրինականությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Դեպքի առթիվ կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ, իսկ իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն։ Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամաս: «Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է անտառային տարածքներում իրականացնել հետևողական և շարունակական կանխարգելիչ-հսկողական միջոցառումներ՝ ապօրինի գործողությունները ժամանակին կանխելու, հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով արձագանքելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13255

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով