Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել տիեզերքում սպառազինությունների կուտակումը

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի տիեզերքում սպառազինությունների կուտակումը և ռազմական գործողությունների նախապատրաստումը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։ Նշվում է, որ սեպտեմբերի 14-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնքը հայտարարել է, որ Վաշինգտոնն ունի տիեզերական ուղեծրային սպառազինություն՝ տիեզերական տարածքը վերահսկելու համար։ «Մենք կոչ ենք անում ամերիկյան կողմին դադարեցնել տիեզերքում սպառազինությունների կուտակումն ու ռազմական գործողությունների նախապատրաստումը և կոնկրետ քայլերով պահպանել գլոբալ ռազմավարական կայունությունը», – ասել է դիվանագետը։ Գո Ցզյակունը նշել է, որ Պեկինը հանդես է գալիս տիեզերքի խաղաղ օգտագործման օգտին և դեմ է դրա ռազմականացմանը, ռազմադաշտի վերածելուն ու սպառազինությունների մրցավազքին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13329

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով