Որքա՞ն զբոսաշրջիկ է օգոստոսին այցելել Հայաստան

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2026 թվականի օգոստոսին Հայաստան այցելել է 227,026 զբոսաշրջիկ։ 2026 թվականի հունվար – օգոստոսին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1,467,333, 2026 թ․ հունվար – օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։ Ներկայացված են նաև 2026 թ․ հունվար – օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները՝ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13451

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով