Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրում անհատ ձեռնարկատիրոջը պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ։ Տնտեսվարողը, չունենալով ջրօգտագործման համապատասխան թույլտվություն, ձկնաբուծության համար անհրաժեշտ ջուրը խողովակաշարով վերցրել է հարակից տարածքով հոսող գետակից՝ իրականացնելով ապօրինի ջրառ մակերևութային ջրային ռեսուրսից։ Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը՝ կապարակնքվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13354

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով