Արաղչին Պեկինում հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ

Չինաստանի արտգործնախարար Վան Ին Պեկինում ընդունել է իր իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչիին։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։ Վան Ին հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտության շարունակական ձգձգումը չի համապատասխանում կողմերի, ինչպես նաև միջազգային հանրության շահերին։ «Չինաստանը հորդորում է Իրանին և Միացյալ Նահանգներին պահպանել ողջամտությունն ու զսպվածություն ցուցաբերել, հնարավորինս շուտ վերադառնալ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրին, մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա վերականգնել բանակցային մեխանիզմը և բովանդակալից խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ», – ասել է Վան Ին։ Ըստ Mehr լրատվական գործակալության՝ երկու դիվանագետների քննարկման օրակարգում են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև կարևոր միջազգային և տարածաշրջանային հարցերը։ Արաղչիի այցը Պեկին տեղի է ունենում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ ԱՄՆ նախատեսվող այցից օրեր առաջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13416

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով