Բելառուսն ու ԱՄՆ-ը բանակցությունների ընթացքում միջանկյալ համաձայնություն են ձեռք բերել։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլը։ «Մենք համաձայնեցրել ենք միջանկյալ պայմանագիրը, համաձայնությունը»,- ասել է Քոուլը։



