Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը տվյալներ է հրապարակել բռնի տեղահանված արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակի մասին. «Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը մի քանի ցավալի ցուցանիշ Մայր Հայաստանում ապաստանած արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակի մասին՝ 1․Աղքատության մակարդակը բռնի տեղահանվածների շրջանում, խիստ մոտավոր հաշվարկներով, շուրջ 70% է, ինչը մոտ երեք անգամ ավելին է ՀՀ միջին ցուցանիշից (մոտ 23%): 2․Գործազրկության մակարդակը աշխատունակ արցախցիների շրջանում մոտ 70% է, ինչը մոտ հինգ անգամ ավելին է ՀՀ միջին ցուցանիշից (14%):

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով