Սեպտեմբերի 16-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում Մյասնիկյան պողոտայում գտնվող սահմանափակ ընկերության տնօրենը հաղորդում է տվել, որ հունիս ամսին ընկերության հաշվապահին է հանձնել 55 միլիոն 500 հազար դրամ և 275 հազար դոլար, որպեսզի նա այդ գումարը պահի ընկերության չհրկիզվող պահարաններից մեկում, իսկ երբ սեպտեմբերի 16-ին հաշվապահին խնդրել է, որ նշված գումարից տրամադրի 2 միլիոն դրամ, րոպեներ անց վերջինս հայտնել է, որ անհայտ պայմաններում չհրկիզվող պահարանից գումարը հափշտակել են։ ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը մոր՝ ընկերության հաշվապահի օժանդակությամբ կատարել է Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը։ 65-ամյա կինը և 36-ամյա որդին ձերբակալվել և տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։



