Իրանից հայտնել են, որ մոտ են Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ համաձայնագրին

Իրանը և Օմանն, ըստ էության, ավարտել են Հորմուզի նեղուցում նավագնացության համար միջանցք ստեղծելու նպատակով պայմանավորվածության շուրջ աշխատանքը, սակայն դա չի նշանակում նեղուցի բացում. դա տեղի կունենա, երբ ԱՄՆ-ն կատարի Թեհրանի պայմանները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Հասան Ղաշղավին: «Հորմուզի նեղուցում միջանցքի, այսինքն՝ նավերի երթևեկության համակարգի վերաբերյալ Օմանի հետ պայմանավորվածության հարցը գործնականում քննության առնվել է։ Մենք վերստին ընդգծում ենք, որ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ պայմանավորվածությունը չի նշանակում դրա բացում։ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել և չի կատարել Իրանի պայմանները»,- ասել է պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը կշարունակի վերահսկել Հորմուզի նեղուցը, մինչև ԱՄՆ-ն կատարի հունիսին Թեհրանի և Վաշինգտոնի միջև կնքված 14 կետից բաղկացած Իսլամաբադի հուշագրի հիման վրա որոշված պայմանները։ Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հաղորդել էր օմանական կողմի հետ Հորմուզի նեղուցով նավագնացության համար ժամանակավոր միջանցք ստեղծելու և երթուղին համատեղ ականազերծելու ուղղությամբ տարվող աշխատանքի մասին. կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկխոսությունը ներկայում փակ նեղուցով նավագնացության համար մշտապես գործող ​​միջանցք ստեղծելու շուրջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13537

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով