Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Օլիմպիադայի 2-րդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հայկ Մարտիրոսյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Սինգապուրի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։



