Մակրոնը զգուշացրել է Եվրոպայի դեմ Ռուսաստանի հիբրիդային հարձակումների ուժգնացման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 18-ին հայտարարել է, որ վերջին շաբաթներին Ֆրանսիան բախվել է ռուսական հիբրիդային հարձակումների սպառնալիքին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ «Վերջին շաբաթներին ուժեղացել է եվրոպացիներին և Ֆրանսիային սպառնացող վտանգը, մասնավորապես՝ ռուսական հիբրիդային սպառնալիքը», – ասել է Մակրոնը Փարիզում քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։ «Նպատակն է վախեցնել մեզ և խափանել Ուկրաինային աջակցելու մեր ջանքերը։ Արդյունքը կլինի ճիշտ հակառակը։ Մենք վախեցած չենք, քանի որ գիտենք, որ Ուկրաինայում որոշվում է մեր անվտանգության հարցն այսօր և վաղը», – շեշտել է նա՝ նշելով, որ ռուսական հիբրիդային հարձակումներն «անպատասխան չեն մնա»։ Մակրոնը նաև հայտարարել է, որ կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը պատրաստել կարևորագույն ենթակառուցվածքների և պաշտպանական արդյունաբերության օբյեկտների պաշտպանության ծրագիր այս սպառնալիքի դեմ։ BBC-ն նշում է, որ եվրոպական ավելի ու ավելի մեծ թվով առաջնորդներ են զգուշացնում, որ Ռուսաստանը կարող է հարձակումներ նախապատրաստել՝ Ուկրաինային աջակցելու իրենց հանձնառությունը փորձարկելու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13736

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով