ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, օրենքով սահմանված կարգով քրեակատարողական հիմնարկում ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ հորդորելով զերծ մնալ ավելորդ շահարկումներից։ «Գագիկ Խաչատրյանը և, առհասարակ, ազատազրկված անձինք օրենքով սահմանված կարգով քրեակատարողական հիմնարկներում ստանում են անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում, անհրաժեշտության դեպքում ուղեգրվում են նեղ մասնագիտական բժշկական զննության»,- գրել է նա։



