Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․ «Մեր երիտասարդական խորհրդի անդամ Նոննա Հովհաննիսյանի նախաձեռնած «Մաքուր Երևան» մրցույթի շրջանակում ընտրված մասնակիցների գաղափարներն արդեն ներկայացված են «Արդի արվեստի կենտրոնում»: Նախագծերն ընդգրկում են վիզուալ, տեխնոլոգիական, տարածական և հաղորդակցական լուծումներ՝ ուղղված քաղաքային մաքրության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ու քաղաքացիների մասնակցության խրախուսմանը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 25-ը։ Դուք ևս կարող եք ծանոթանալ ներկայացված գաղափարներին, իսկ շուտով՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով նաև քվեարկել ձեր նախընտրած նախագծի օգտին»։



