Սիբիրում «քնած հսկան» կարող է արագացնել գլոբալ տաքացումը

Սիբիրի հավերժական սառած հողում կուտակված հսկայական քանակությամբ ածխածինը կարող է վտանգավոր ազդեցություն ունենալ կլիմայի վրա։ Միջազգային գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Սիբիրում մեթանի արտանետումները 2010-2023 թվականներին տարեկան միջինը 5%-ով աճել են, իսկ 2020-ին կրկնակի գերազանցել են 2010-ի մակարդակը։ Գիտնականները նշում են, որ հավերժական սառույցի հալվելու դեպքում հնագույն օրգանական նյութերը կսկսեն քայքայվել՝ մթնոլորտ արտանետելով մեթան և ածխաթթու գազ։ Սիբիրի արևմուտքում տաքացող և խոնավացող հողերը նպաստում են մեթանի արտանետմանը, իսկ արևելյան մասում շոգ ու չոր ամառները մեծացնում են հրդեհների վտանգը։ Հետազոտության համահեղինակ, Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Փոլ Փալմերը Սիբիրի հավերժական սառույցում կուտակված ածխածնի պաշարն անվանել է «քնած հսկա»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13666

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով