Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը ներառյալ կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Գործուղման ընթացքում Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնող միջազգային իրավախորհրդատու Foley Hoag իրավաբանական ընկերության ներկայացուցիչների հետ կքննարկի ընթացիկ մի շարք արբիտրաժային և դատական վարույթներով առաջիկա գործողությունների շրջանակն ու ռազմավարությունը։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 18-ի որոշման՝ Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 26-28-ը կլինի Վաշինգտոնում, իսկ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը՝ Նյու Յորքում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13770

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով