Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Սիբիրի դաշնային շրջանում վերջին մեկ ամսվա ընթացքում հինգերորդ մարդն է զոհվել արջի հարձակման հետևանքով։ Այդ մասին են վկասում ՏԱՍՍ-ի հաշվարկները: Վերջին շրջանում Սիբիրում արձանագրվում են մարդկանց վրա արջերի հարձակման դեպքեր։ Օգոստոսի վերջին Ալթայի Հանրապետության Արտիբաշ գյուղի զբոսաշրջային ճամբարի տարածքում արջը հարձակվել է զբոսաշրջիկների վրանի վրա, անտառ քարշ տվել 29-ամյա կնոջը և սպանել նրան։ Սեպտեմբերին Կրասնոյարսկի երկրամասում երեք մարդ է զոհվել արջի հարձակումից։ Իսկ սեպտեմբերի 14-ին հայտնի է դաձել արջի հարձակման հետևանքով մի թոշակառուի մահվան մասին Իրկուտսկի մարզի Կիրենսկի շրջանում։ Ընդհանուր առմամբ, ըստ ՏԱՍՍ-ի հաշվարկների, 2026 թվականին արջերը բնակավայրեր են մտել Ռուսաստանի 41 տարածաշրջանում։ Ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Արևելյան Սիբիրում։ Այնտեղ արջերը մոտեցել են դպրոցներին, զորամասերին, փորձել են ներխուժել մասնավոր տներ տարածաշրջանի հյուսիսային հատվածում։ Կենդանիներին նկատել են Կրասնոյարսկի մի շարք հանգստյան գոտիներում: Կրասնոյարսկում բարձր պատրաստվածության ռեժիմ է սահմանվել:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13673

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով