Մարսի վրա տները կարող են կառուցվել ժելատինից, խմորիչից ու ավազից

Մարսի ապագա բնակիչների տները կարող են կառուցվել անսովոր նյութերից՝ ժելատինից, խմորիչից և ավազից։ Հոնկոնգի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի գիտնականներն առաջարկել են 3D տպագրության միջոցով Կարմիր մոլորակի վրա շինություններ ստեղծելու նոր մեթոդ։ Հետազոտողների մշակած խառնուրդում ժելատինն ու խմորիչը ծառայում են որպես կապակցող բաղադրիչներ, որոնք ամրացնում են ավազի մասնիկները։ Այնուհետև խառնուրդը 3D տպիչով ձևավորվում է ցածր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում։ Գործընթացի արդյունքում ստացվում է թեթև ու ծակոտկեն նյութ, որը արտաքինից նման է փրփրապլաստի, բայց բավական ամուր է շինարարության համար։ Գիտնականների հաշվարկներով՝ նյութի ամրությունը Երկրի պայմաններում բավարար է մեկ կամ երկհարկանի շենք կառուցելու համար։ Իսկ Մարսի վրա, որտեղ ձգողականությունն ավելի թույլ է, նույն նյութով հնարավոր կլինի կառուցել նաև բազմահարկ շինություններ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13707

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով