Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում

Սեպտեմբերի 17-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE, ՄԱԿ ԵՏՀ) Կարգավորումների համագործակցության բաժնի ղեկավար, WP.6 աշխատանքային խմբի քարտուղար Լանս Թոմփսոնին։ Այդ մասին հայտնում են ՇՎՏՄ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել է Gender Mainstreaming in Quality Infrastructure արտաբյուջետային ծրագրի շրջանակում նախատեսվող համագործակցությունը։ Լանս Թոմփսոնը բարձր է գնահատել Տեսչական մարմնի ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ ԵՏՀ WP.6-ի RAMS (Ռիսկերի կառավարման և շուկայի վերահսկողության) խմբի աշխատանքներում։ «Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև շուկայի վերահսկողության ոլորտում թվայնացման, արհեստական բանականության կիրառմանն առնչվող մարտահրավերներին և հնարավոր ծրագրերում Տեսչական մարմնի ներգրավվածության հեռանկարներին։ Հանդիպմանը հաջորդել է կարողությունների զարգացման դասընթաց։ Միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացումը կարևոր ուղղություն է ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործունեության շրջանակում։ Նման հանդիպումները և համատեղ նախաձեռնությունները նպաստում են փորձի փոխանակմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը և ոլորտում արդյունավետ գործիքների ներդրմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13813

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով