ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքին, որը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգերի արդիականացում։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։ Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ եթե Կիևի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրը վերջնական տեսքի բերվի, Ուկրաինան կֆինանսավորվի եվրոպական ներդրումների և Ջո Բայդենի վարչակազմի կողմից հատկացված՝ ԱՄՆ-ի «Օտարերկրյա ռազմական ֆինանսավորում» ծրագրի միջոցների համակցմամբ։ Ուկրաինան ԱՄՆ-ից հայցել է զինամթերք և հակաօդային պաշտպանության համակարգերի արդիականացման ծառայություններ։ Դրանց թվում են S-300-ի նման հրթիռները, GAM-67 հրթիռները, լազերային ուղղորդմամբ մեծ հեռահարության ՀՕՊ հրթիռային համակարգերը և այլ սպառազինություն։ Կիևը ԱՄՆ-ից խնդրել է նաև RPS-202 ռադարային համակարգեր՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար։ Պետդեպարտամենտն ընդգծել է, որ գործարքը չի պահանջի ԱՄՆ-ից կառավարության ներկայացուցիչների կամ կապալառուների գործուղում Ուկրաինա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13717

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով