Իսրայելական հրետանու կրակոցների հետևանքով երկու մարդ է վիրավորվել Լիբանանի հարավում։ Վիրավորում ստացած երկու անձինք տուժել են Նաբաթիեի նահանգի Բինթ Ջբեյլի շրջանի Շաքրա բնակավայրի ուղղությամբ արձակված կրակոցներից և տեղափոխվել են Թեբնինի հիվանդանոց։ Այդ մասին տեղեկացնում է Al Jazeera-ն։ Իսրայելական հրետանային արկեր են ընկել նաև Շաքրայի մերձակայքում գտնվող Վադի Նահլայում։



