Հայաստանի առաջին PISA-ն՝ աշակերտների միջազգային գնահատման ծրագիրը, հստակ հարց դրեց կրթական համակարգի առաջ․ դպրոցը երեխային գիտելիք է տալի՞ս միայն, թե՞ նաև սովորեցնում է այդ գիտելիքը հասկանալ, կիրառել եւ վերածել մտածողության գործիքի։ Արդյունքներից հետո այլևս բավարար չէ խոսել միայն նոր չափորոշիչներից, դպրոցներից ու ծրագրերից, ուսուցիչների ատեստացիայից։ Հիմա գլխավոր հարցը այն է՝ ինչպես պետք է փոխվեն երեխայի գիտելիքը կիրառելու, մտածելու և խնդիր լուծելու կարողությունները, և ինչ չափելի արդյունքով ենք հասկանալու, որ այդ փոփոխությունն իսկապես տեղի է ունեցել։ Մեր զրուցակիցն է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



