Բջնի բնակավայրում՝ Հրազդան գետում հայտաբերվել է քաղաքացու մարմին

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է Shamshyan.com-ը։ Ժամը 15։00-ին սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի բնակավայրի 1-ին փողոցին հարակից Հրազդան գետում դի կա։ Այս պահին փրկարարները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները, որպեսզի գետի մեջտեղում հայտնաբերված մարմինը դուրս բերեն, ինչից հետո պարզեն մահացածի ինքնությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13824

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով