Հանրային քննարկում՝ EMERGE ներդրումային ծրագրի հայեցակարգային լուծումների վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Սեպտեմբերի 29-ին տեղի կունենա «Երևանի կայուն քաղաքային տրանսպորտ և էլեկտրական շարժունակություն» (EMERGE) ներդրումային ծրագրի հայեցակարգային լուծումների վերաբերյալ հանրային քննարկում։ Ծրագիրը նպատակ ունի նպաստել Երևանի հանրային տրանսպորտի արդյունավետության, անվտանգության և մատչելիության բարելավմանը։ Ուսումնասիրվում են էլեկտրական նոր շարժակազմի ներդրման, դեպոների վերակառուցման ու արդիականացման, ինչպես նաև առաջնային տրանսպորտային միջանցքների ձևավորման լուծումները։ Քննարկման ընթացքում կներկայացվեն ծրագրի հիմնական բաղադրիչները, առաջարկվող տրանսպորտային և ենթակառուցվածքային լուծումները, դրանց հնարավոր բնապահպանական ու սոցիալական ազդեցությունները և մեղմման միջոցառումները, ինչպես նաև հողի օտարման, վերաբնակեցման ու փոխհատուցման սկզբունքները։ Սեպտեմբերի 29, 2026 թ. 09:30–13:30 «DoubleTree by Hilton Yerevan City Centre» հյուրանոց, Գրիգոր Լուսավորչի փ. 4/2 Մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց հարցերը, առաջարկություններն ու դիտարկումները։ Ցանկալի է նախապես գրանցվել մինչև սեպտեմբերի 26-ը՝ ժամը 18:00-ն՝ լրացնելով նախագրանցման հայտը Հանրային քննարկմանը հնարավոր է մասնակցել նաև առանց նախնական գրանցման։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13732

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով