Թմրանյութերի գործով Ստամբուլում 18 հայտնի անձի ձերբակալման որոշում է կայացվել

Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի գլխավոր դատախազությունը թմրանյութերի օգտագործումը հեշտացնելու և դրա համար տարածք տրամադրելու կասկածանքով 18 անձի ձերբակալելու որոշում է կայացրել։ Նրանց թվում են դերասաններ, երգիչներ, գործարարներ և սոցիալական ցանցերի հայտնի դեմքեր։ Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ ձեռք են բերվել կոնկրետ ապացույցներ, որոնք հիմք են տվել կասկածելու` որոշ անձինք օգտագործել են թմրամիջոցներ և խթանիչներ, ինչպես նաև տարածք են տրամադրել դրանց օգտագործման համար: Նախատեսվում են ձերբակալություններ, բնակարանների և աշխատավայրերի խուզարկություններ, ինչպես նաև կենսաբանական փորձաքննություններ։ Ձերբակալման որոշում կայացված անձանց թվում են դերասաններ Արաս Բուլութ Իյնեմլին, Մելիս Սեզենը, Նիլփերի Շահինքայան, երգիչ Սեֆոն (Սեյֆուլլահ Սաղըր) և այլ հայտնի դեմքեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13761

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով