Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, մինչև Միացյալ Նահանգները չընդունի Թեհրանի պայմանները։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ «Մինչև այս պայմանները չբավարարվեն, չճանաչվեն Իրանի ժողովրդի օրինական իրավունքները, և չկատարվեն ամերիկյան պարտավորությունները, բանակցությունների նախկին պայմաններին վերադառնալու և Հորմուզի նեղուցը բացելու հնարավորություն չի լինի», – նրա խոսքերը մեջբերել է խորհրդարանական մամուլի ծառայությունը։



