Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականի հաղթարշավը շարունակվում է

Հայաստանի տղամարդկանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Օլիմպիադայի 4-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբ: Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Սանդրո Մարեկոյին: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13766

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով