Սեզոնային ալերգիկ ռինիտ

ի առաջացման պատճառն օդում գտնվող ծառերի, խոտաբույսերի և մոլախոտերի ծաղկափոշին է: doctors.am-ի փոխանցմամբ՝ ծառերի ծաղկափոշին ամենատարածվածն է գարնանը, հետևաբար այս շրջանում որոշ երեխաների մոտ կարող են նկատվել ալերգիկ ռինիտի ախտանիշներ: Սեզոնային ռինիտներն առավել բնորոշ են մինչև 5 տարեկան երեխաներին՝ որպես ալերգիայի առաջին դրսևորում: Հիմնական ախտանիշներն են՝ քթի փակվածություն քթահոսություն քոր՝ աչքերի և քթի հատվածում աչքերի կարմրություն փռշտոց Ախտանիշները սովորաբար առաջանում են ալերգենի հետ շփումից հետո` րոպեների ընթացքում։ Ախտանիշների արտահայտվածությունը փոփոխվում է սեզոնի ընթացքում` ի պատասխան օդում եղած ծաղկափոշու խտության:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով