Գարնանային ալերգիաներ․ ինչպես նվազեցնել ազդեցությունը. խորհուրդներ մասնագետից

Գարունը հազարավոր մարդկանց համար ալերգիկ հիվանդությունների սրման սեզոն է։ Օդում կտրուկ ավելանում է տարբեր ծաղկափոշու քանակը, ինչը սեզոնային ալերգիաների հիմնական պատճառներից է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր 3-րդ մարդ կյանքի ընթացքում ունենում է ալերգիկ հիվանդություն, և դրանց տարածվածությունը շարունակում է աճել։ ԱՆ խորհրդատու ալերգոլոգիայի գծով Արմինե Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել: Որո՞նք են գարնանային ամենատարածված ալերգիկ հիվանդությունները Ալերգիկ ռինիտ` հաճախակի փռշտոցներ, քթի քոր և փակվածություն, քթահոսություն Ալերգիկ կոնյուկտիվիտ` աչքերի քոր և կարմրություն, արցունքահոսություն, ավազի զգացում Բրոնխիալ ասթմայի սրացումներ` շնչահեղձություն , սուլոց շնրառություն, գիշերային կամ երկարատև հազ Մաշկային ալերգիաներ` քոր, ցան, եղնջացան, մաշկի չորություն և գրգռվածություն Այս ախտանիշները կարող են ազդել քնի, աշխատունակության, երեխաների ուսման և ընդհանուր կյանքի որակի վրա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5709

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով