– : – Ընթերցենք Հին Կտակարանը, «Սիրաքի իմաստությունը»: Այնտեղ պարզ խոսվում է, որ չպետք է հավատալ երազին։ Ճիշտ է, նախքան Քրիստոսի Ծնունդը, երազը մեծ նշանակություն ուներ: Օրինակ՝ փարավոնը տեսել էր երազ, որը պետք է մեկներ Հովսեփ Գեղեցիկը: Դանիել մարգարեն նույնպես խոսում էր տեսիլքների մասին: Նոր Կտակարանում միայն երազում հրեշտակը զգուշացնում է Հովսեփին, որ վերցնի Մանկանն ու գնա Եգիպտոս, որովհետև Հերովդեսը փնտրում է Մանկանը: Այլևս մենք չենք հիմնվում երազների վրա, որովհետև Քրիստոս ապահովեց մեր փրկությունը: Փրկված մարդու համար երազը ցնորք է ընդամենը: Տեր Շահե քահանա Հայրապետյան



