ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հաղթում է Պետական դումայի ընտրություններում։ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակը հավաքում է ձայների 57,84%-ը, ՌԴԿԿ-ն (КПРФ)՝ 13,81%-ը, ՌԼԴԿ-ն (ЛДПР)՝ 8,92%-ը, «Նովիե լյուդի» կուսակցությունը՝ 7,97%-ը, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը՝ 4,96%-ը՝ արձանագրությունների 92,47%-ի մշակումից հետո․ հայտնում են ՌԴ ԿԸՀճից։ ԿԸՀ տվյալների համաձայն՝ «Թոշակառուների կուսակցությունը» հավաքում է 2,03%, «Կանաչներ» կուսակցությունը՝ 1,14%, «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունը՝ 0,86%, «Ռոդինա» կուսակցությունը՝ 0,72%, «Ուղիղ ժողովրդավարության կուսակցությունը»՝ 0,35%: Իններորդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունները և դրանց հետ համատեղված այլ ընտրությունները մեկնարկել են սեպտեմբերի 18-ին: Քվեարկությունն ավարտվել է սեպտեմբերի 20-ին: 2026 թվականի Քվեարկության միասնական օրվա ընթացքում ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղաբաշխել 20,7 հազար պատգամավորական մանդատ և ընտրովի պաշտոն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններն անվանել էր երկրի կարևորագույն ներքաղաքական իրադարձություն:



