2018 թվականից հետո Հայաստանում դատաիրավական բարեփոխումը ներկայացվեց որպես նոր պետության ամենակարևոր խոստումներից մեկը։ Փոխվեցին օրենսգրքեր, ստեղծվեցին նոր դատարաններ, ներդրվեցին բարեվարքության ստուգումներ, փոփոխվեցին դատավորների ընտրության և կարգապահական պատասխանատվության մեխանիզմները։ Բայց ութ տարի անց իշխանության ամենաբարձր մակարդակից կրկին հնչում է շատ կոշտ ախտորոշում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը բնորոշում է որպես «կաստայացված», խոսում նախկին վերնախավերի ազդեցության մասին, հարցականի տակ է դնում Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման որոշ մեխանիզմներ և դատական իշխանության նոր կառուցվածքը կապում արդեն նոր Սահմանադրության հետ։ Սա նշանակում է, որ այսօր պետք է պատասխանել ոչ միայն այն հարցին, թե ինչ բարեփոխում է անհրաժեշտ, այլ շատ ավելի անհարմար հարցի՝ ութ տարի բարեփոխումներից հետո ո՞րն է չաշխատել, ինչո՞ւ չի աշխատել և ինչպե՞ս երկրորդ փորձը չվերածել դատական իշխանության նկատմամբ քաղաքական վերահսկողության նոր ձևի։ Այս մասին այսօր խոսելու ենք փաստաբան Հովհաննես Քոչարյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



