Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության 35-ամյակի առթիվ: Նա ընդգծել է, որ Մինսկին ու Երևանին միավորում են պատմական ընդհանուր էջերը և մարդկանց միջև անկեղծ համակրանքը, ինչը հիմք է ծառայում կառուցողական գործընկերության համար: «Այս նշանակալից իրադարձությունը՝ ինքնիշխանության ձեռքբերման 35-ամյակը, խորհրդանշում է հայերի ձգտումը դեպի ազատ և ինքնուրույն զարգացում, իրենց հարստագույն մշակույթի պահպանում»,- ասված է շնորհավորանքում: Լուկաշենկոն նշել է, որ այսօր, երբ աշխարհը բախվում է լուրջ մարտահրավերների, հատկապես արժեքավոր են դառնում ժամանակով ստուգված բարեկամական կապերը: «Մինսկին ու Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև մարդկանց միջև անկեղծ համակրանքը, որը ամուր հիմք է բաց և կառուցողական գործընկերության համար»,- ընդգծել է նա: Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին մաղթել է կայունություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ: «Թող յուրաքանչյուր տանը տիրեն համերաշխությունն ու ուրախությունը»,- հավելել է Բելառուսի ղեկավարը:



