Քոչարյանի՝ սթափության կոչերն ավելանում են դատական գործերին զուգընթաց

Անկախությունը մեկ անգամ կատարված ընտրություն չէ։ Այն պետության ամենօրյա կարողությունն է՝ ինքնուրույն որոշելու իր ապագան։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը վերականգնեց այդ հնարավորությունը։ Իսկ այսօր՝ 35 տարի անց, անկախության մասին խոսել նշանակում է արդեն մտածել ոչ միայն այն մասին, թե որտեղից ենք եկել, այլև՝ ինչպիսի պետություն ենք ուզում կառուցել։ 21-րդ դարում ինքնիշխանությունը միայն սահմանների պաշտպանությունը չէ։ Այն նաև ուժեղ տնտեսություն է, ժամանակակից տեխնոլոգիաներ, գիտություն ու կրթություն, էներգետիկ անվտանգություն, արդյունավետ պետական ինստիտուտներ և աշխարհում սեփական շահերը պաշտպանելու կարողություն։ Այսօր մենք կփորձենք հասկանալ՝ ինչպիսի՞ն պետք է լինի անկախ Հայաստանի հաջորդ փուլը, և ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի անկախությունը ոչ միայն պահպանենք, այլև դարձնենք ավելի ամուր, մրցունակ ու կայուն։ Առաջինի տաղավարում թեմայի շուրջ զրուցել ենք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13896

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով