Համաշխարհային օլիմպիադա․ ՀՀ հավաքականները հաղթանակներ են տոնել

Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Իրանի հավաքականի նկատմամբ: Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։ Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Լատվիայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ 6 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը ունի 11 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 10 թիմային միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0)։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13908

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով