Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը: Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։ Գրառմանը կից՝ դեսպանությունը նաև տեսանյութ է հրապարակել։



